Կարևոր իրադարձություններ

Մերսումը կչափեն. Որոշել են օրենքով սահմանել՝ ինչ է մերսումը և մերսման սրահը. «Ժամանակ»

30 Մայիս, 2019 09:25
Մերսումը կչափեն. Որոշել են օրենքով սահմանել՝ ինչ է մերսումը և մերսման սրահը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը որոշել են օրենքով սահմանել, թե ինչ է մերսումը և մերսման սրահը:

Նրանք առաջարկում են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ավելացնել հետևյալ պարբերությունը. «Մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական և չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա»:

Հետաքրքիր է՝ ինչ կլինի, եթե մերսման սրահում որոշեն ոտքերով մերսել, կամ ով և ինչ ձևով է որոշելու՝ ազդեցությունը չափավո՞ր է, թե չափի՞ց դուրս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին