Կարևոր իրադարձություններ

80-ամյա կինը վրաերթից օրեր անց հիվանդանոցում մահացավ

29 Մայիս, 2019 22:37
80-ամյա կինը վրաերթից օրեր անց հիվանդանոցում մահացավ

Մայիսի 15-ին, ժամը 23.40-ին, Երևանի Կ.Ուլնեցու փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մայիսի 28-ին, ժամը 09.30-ին, 1939 թ. ծնված Վիկտորյա Համբարձումյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին