Կարևոր իրադարձություններ

«Ազերիները գերագույն հաճույքով որոճալու են տեղի ունեցածը». Նաիրա Զոհրաբյան

26 Մայիս, 2019 18:28
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
«Ազերիները գերագույն հաճույքով որոճալու են տեղի ունեցածը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները, որոնք, բնականաբար, նման առիթը, երբ Ազատության հրապարակում սպառնում են «ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, բաց չէին թողնելու: 
Մի րոպե անգամ չկասկածեք, որ վաղվանից բոլոր միջազգային կառույցներում իրենց ելույթներում ազերիները գերագույն հաճույքով որոճալու են տեղի ունեցածը, ինչպես արդեն շատ օպերատիվ ձևով դա հասցրեց անել Haqqin. az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը»:

 

Լրահոս

Դիտել ավելին