Կարևոր իրադարձություններ

Իտալացիներին վերադարձրել են մորն ու հորը. իշխանությունները վերջ են տվել «հանդուրժողական» ծնող-1 եւ ծնող-2 արտահայտություններին

26 Մայիս, 2019 12:50
Իտալացիներին վերադարձրել են մորն ու հորը. իշխանությունները վերջ են տվել «հանդուրժողական» ծնող-1 եւ ծնող-2 արտահայտություններին

Իտալիայի իշխանությունները վերադարձրել են անձնագրերում «մայր» եւ «հայր» սահմանումները ՝ ջնջելով «հանդուրժող» ծնող-1 եւ ծնող-2 սահմանումները: Այս մասին հայտնել է անձամբ Իտալիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Մատեո Սալվինին:

«Դա հակասում է մեր բոլոր դարավոր ավանդույթներին, եւ մենք որոշել ենք վերջ տալ դրան», - ասել է երկրի փոխվարչապետը:

«Ծնող-1» եւ «ծնող-2» եզրույթները սահմանվել են 2016 թվականին ՝ հանդուրժողականության եւ համասեռամոլների իրավունքների կարգախոսները պահպանելու նպատակով: Նորամուծությունը առաջացրել է բազմաթիվ իտալացիների վրդովմունքը, բայց, միևնույն է, ընդունվել է երկրի լիբերալ կառավարության կողմից։

Նախորդ տարի ընտրված նոր կառավարությունը որդեգրել է ավանդական արժեքներին վերադառնալու և երկրի շահերը պաշտպանելու ուղեգիծը ։ Առաջին հերթին Իտալիան հրաժարվել է ընդունել Եվրոպայի կողմից իրեն պարտադրվող միգրանտներին, իսկ այժմ հերթը հասել Է երկրի օրենսդրությունից ազատական նորամուծությունների հանմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին