Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    537
    545

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է կտրել ու օգտագործել տան ջեռուցման համար

25 Մայիս, 2019 17:17
Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է կտրել ու օգտագործել տան ջեռուցման համար

Մայիսի 24-ին ժամը 13-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 20-ին Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի անտառպետության թիվ 3 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 17 ծառ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: 

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` իրավապահները նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժին են հրավիրել Փամբակ գյուղի բնակիչ Արտաշես Գ-ին: Նա խոստովանել է, որ 2018թ. հոկտեմբերի 5-ին Փամբակ գյուղին հարակից անտառի «Բնձոր» կոչվող հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել է նշված 17 ծառերից 4-ը, տեղափոխել իր տուն և օգտագործել տան ջեռուցման համար: 

Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած ծառերը հատած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին