Կարևոր իրադարձություններ

Մակրոնը հաստատել է, որ 5 տարում Նոտր Դամի վերականգնման հույս ունի

25 Մայիս, 2019 12:28
Մակրոնը հաստատել է, որ 5 տարում Նոտր Դամի վերականգնման հույս ունի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ հաստատել է իր խոսքերը, որ Փարիզի Աստվածամոր տաճարը ապրիլյան հրդեհից հետո հնարավոր է վերականգնել հինգ տարում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այդ հնգամյա ժամկետը միանգամայն իրական է՝ առանց որեւէ վնասի նյութերի եւ գործընթացների որակի առումով»,- հավաստիացրել է նա։ Մակրոնը խոստովանել է, որ ժամկետներն իրոք սեղմ են եւ հիմնված չեն որեւէ վերլուծության վրա, բայց վստահեցրել է, որ հրդեհից վնասված սրածայր աշտարակը պետք է լիովին վերականգնվի։

«Մենք պետք է վերականգնման իրականացմանը մոտենանք հնարամտորեն»,- ընդգծել է Մակրոնը՝ կոչ անելով ոգեւորվել նրանով, «ինչ արեց (Էժեն) Վիոլե լը Դյուքը»։ 19-րդ դարի ճարտարապետը ձգտում էր ավարտուն տեսքի բերել Նոտր Դամի սրածայր աշտարակի վերակառուցումը, ինչի համար ժամանակակիցների քննադատությանն է արժանացել։ Ըստ Մակրոնի՝ Վիոլե լը Դյուքը «մերժում էր հնի ու նորի կոնֆլիկտը» եւ միավորել է «ավանդույթներն ու արդիականությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին