Կարևոր իրադարձություններ

Բոլորիդ շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով․Արամ Մանուկյան

24 Մայիս, 2019 16:33
Բոլորիդ շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով․Արամ Մանուկյան

«Քոչարյանի դատը ապացուցեց, որ համակարգը սաբոտաժ է անում։ Եւ հիմա, քաղաքական կամք կա, բայց դա քիչ է պրոցեսը վերջին հասցնելու համար»,-ասաց Արամ Մանուկյանը եւ առաջարկեց խնդիրը երկու մասի բաժանել՝ արագընթաց քայլեր, եւ երկրորդը՝ այն, ինչ քննարկվում է այսօր ԱԺ-ում։

Արագընթաց քայլը, ըստ Մանուկյանի, հրատապ, արագընթաց մի քանի վիրահատական քայլ անելն է, որոնք պարտադիր են, որպեսզի համակարգն աշխատի։

«Մենք հրապարակել ենք գիրք, եւ ձեր ասած վեթինգը, անցումայինը, մեծ մասը արել ենք, մենք սա ուղարկել ենք եվրոպական միջազգային ակռույցներին, այստեղ կարող եք 42 դատավորի անուն գտնել, 27 դատախազի անուն, որոնց նկատմամբ հարկավոր է ոչ թե վեթինգ իրականացնել, այլ, դիմում եմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, որ այս մարդկանց հանդեպ քրեական հետապնդում իրականացվի»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ դրանք այն մարդիկ են, որոնք մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց 6-7 տարի հոդված են տվել, այն դատախազներն են, որոնք իմանալով, որ մեղադրանք, խախտում չկա, դատավորին ստիպել են վճիռ կայացնել, եւ հարյուրից ավելի մարդ մարտի մեկին վճիռ է ստացել։

Արամ Մանուկյանը նշեց՝ արագ մաքրումներ պետք է իրականացվեն արդարադատության նախարարությունում, դատախազությունում, ՍԴ-ում, որից հետո դանդաղ ընթացքով իրականացնել վեթինգ եւ անցումային արդարադատություն։

 

Լրահոս

Դիտել ավելին