Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

 

Թերեզա Մեյը հրաժարական է տվել

24 Մայիս, 2019 13:43
Թերեզա Մեյը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ որոշել է հրաժարական  տալ Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և, հետևաբար, նաև վարչապետի պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է վարչապետի պաշտոնական նստավայրի՝ Դաունիգ-սթրիթ 10-ի շեմին:

Այդ հայտարարությանը նրան դրդել են կուսակիցները, այդ թվում նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Մեյի ներկայացրած Brexit-ի նոր համաձայնագրից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր ես հայտարարում եմ, որ հունիսի 7-ին կհեռանամ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից»,-ասել է Մեյը: Դա թույլ կտա Մեյին վարչապետի պաշտոնում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը Մեծ Բրիտանիա է ժամանելու հունիսի սկզբին: Նա կժամանի պետական այցով:

Կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը կսկսվի հունիսի 7-ից հետո, թեև այս պահի դրությամբ հիմնական թեկնածուն ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնն է, որն արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հավանական է համարվում նաև Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմի թեկնածությունը: Պոտենցիալ թեկնածուներ են նաև ԱԳ նախարար Ջերեմի Հանթը և ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը:

Քանի դեռ նոր առաջնորդ չի ընտրվել, իսկ դա սովորաբար, մոտ 6 շաբաթ է տևում, Մեյը, հավանաբար, կմնա որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին