Կարևոր իրադարձություններ

«Երկիրը երկիր ա դառնում իրա մտավոր կապիտալով»

23 Մայիս, 2019 22:16
Հեղինակ՝ Կարեն Վերանյան
«Երկիրը երկիր ա դառնում իրա մտավոր կապիտալով»

Կարեն Վերանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկիրը երկիր ա դառնում իրա մտավոր կապիտալով. Ինտելեկտուալներին պետք ա թողես որ ազատ ստեղծագործեն. Ցանկացած, նույնիսկ ամենաաբսուրդային գաղափարները չպետք ա խեղդել. Շատ հաճախ` հենց էդ աբսուրդային, ամենաանիրատեսական մտքերն են առաջընթաց ապահովում. Մտավոր կապիտալը ամենաթանկ ներդրում պահանջող, ամենաարժեքավոր կապիտալն ա. Մտավոր ազգային կապիտալը հանրային ա, վերկուսակցական, չքաղաքականացված... Ուզում ենք երկիրը երկիր սարքենք, մտավոր կապիտալը պետք ա լավագույնս մոտիվացված լինի, այո` առաջին հերթին մոտիվացված ֆինանսապես... կոպեկներով ստեղծագործողի մտավոր արդյունքի օգգ-ն որպես կանոն շատ ցածր ա լինում. Հակառակը` ուզում ես երկիրը քանդես, չեզոքացրու նրա ինտելեկտուալ պոտենցիալը... 
Հ.Գ. երկիրը երկիր սարքելու ճանապարհը բարդ ա, միշտ բարդ ա եղել, բոլորի համար, բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում, բայց իրատեսական ա, եթե կա առաջին հերթին քաղաքական կամք, հոգևոր-գաղափարական բազա այն իրագործելու համար. Ոնց մտածենք, քցենք բռնենք, չկա անհրաժեշտ ֆինանսական մոտիվացիա, չի լինելու առաջընթաց ապահովող մտավոր կապիտալ..»:

 

Լրահոս

Դիտել ավելին