Կարևոր իրադարձություններ

Էս երեխեն ինչեր կանի, եթե առարկան սիրի. ԿԳ նախարարը շոկային պատասխան է ստացել աշակերտից

21 Մայիս, 2019 22:04
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Էս երեխեն ինչեր կանի, եթե առարկան սիրի. ԿԳ նախարարը շոկային պատասխան է ստացել աշակերտից

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Շատ խնդալու մի պատմություն

Այսօր հանձնում էի հանրապետական օլիմպիադայում տարբեր առարկաներից լավագույն արդյունքը ցույց տված աշակերտների դիպլոմները: Մոտենալիս բոլորին տարբեր հարցեր էի տալիս: Չեմ ասի, թե որ առարկայի հաղթողն էր: Միամիտ հարցրի` երևի այս առարկան շատ ես սիրում: Պատասխանը շոկային էր ու կտրուկ` ոչ: Մարդն առաջին տեղն էր զբաղեցրել: Մտածեցի` էս երեխեն ինչեր կանի, եթե առարկան սիրի»,- գրել է Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին