Կարևոր իրադարձություններ

Պարզապես Վլադիմիր. Զելենսկին ուկրաինացիներին խնդրել է իրեն անունով դիմել

21 Մայիս, 2019 10:36
Պարզապես Վլադիմիր. Զելենսկին ուկրաինացիներին խնդրել է իրեն անունով դիմել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելու առաջին օրը դիմել է երկրի քաղաքացիներին՝ խնդրելով իրեն անունով դիմել:

«Դիմում եմ բոլոր ուկրաինացիներին՝ ցանկանալով խնդրել ձեզ, որպեսզի դուք ինձ Վլադիմիր Ալեքսանդրովիչ-ով չդիմեք: Խնդրում եմ, պարզապես ասեք՝ Վլադիմիր»,-իր թվիթերյան էջում գրել է նախագահը:

Հիշեցնենք, որ նախկին շոումենի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ Գերագույն ռադայի շենքում:

 

Լրահոս

Դիտել ավելին