Կարևոր իրադարձություններ

Գյումրիի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

18 Մայիս, 2019 10:49
Գյումրիի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Մայիսի 18-ին, ժամը 05:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքում այրվում է մթերային խանութ, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշտոյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող մթերային խանութում (սեփականատեր՝ Ա.Մ.):

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:05-ին, մարվել՝ ժամը 06:43-ին:

Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 ք.մ):

 

Լրահոս

Դիտել ավելին