Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիա Է ժամանել 12 հազար չինացիներից բաղկացած ռեկորդային տուրիստական խումբը

17 Մայիս, 2019 18:35
Շվեյցարիա Է ժամանել 12 հազար չինացիներից բաղկացած ռեկորդային տուրիստական խումբը

12 հազար չինացի զբոսաշրջիկներից բաղկացած ռեկորդային խումբ Է ժամանել Շվեյցարիա MICE-ուղեւորության (գործարար զբոսաշրջության) շրջանակներում, նրանք կայցելեն երկրի գլխավոր տեսարժան վայրերը: Այդ մասին, հայտնել Է Swissinfo պորտալը:

«Առաջին անգամ Շվեյցարիա Է ժամանել 12 հազար չինացի զբոսաշրջիկներից բաղկացած խումբը: Ուղեւորության կազմակերպիչը՝ Jeunesse Global ամերիկյան ընկերությունը, որն ապրանքներ Է վաճառում առողջության ու գեղեցկության համար, որոշել Է այդ կերպ խրախուսել իր չինական անձնակազմին»,-գրում Է հրատարակությունը: MICE-ն (Meetings, Incentives, Conferences, Events) գործարար զբոսաշրջության բնագավառ Է՝ կապված կորպորատիվ տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ:

MICE հասկացությունը ներառում Է չորս բազային ուղղություն՝ meetings՝ կորպորատիվ հանդիպումներ, incentives՝ խրախուսիչ կամ մոտիվացիոն շրջագայություններ ու ծրագրեր, conferences՝ խորհրդաժողովներ, համաժողովներ, exhibitions՝ ցուցահանդեսներ, փառատոներ, պրեսս-տուրեր: Հրատարակության տվյալներով՝ դա իր չափով զբոսաշրջիկների բացարձակ ռեկորդային խումբ Է գործարար զբոսաշրջության ոլորտում: Խումբն այնքան մեծ Է, որ զբոսաշրջիկներին հարկ կլինի բաժանել 4-հազարական մարդուց բաղկացած ենթախմբերի, որպեսզի նրանք հարմարավետությամբ կարողանան այցելել երկրի գլխավոր տեսարժան վայրեր՝ Հռենոսի ջրվեժ, Տիտլիս լեռ, ինչպես նաեւ Լյուցեռնի, Բազելի եւ Ցյուրիխի շոփինգ-կենտրոններ: Շվեյցարիա այցելած MICE-խմբի մասնակիցների թվաքանակով նախորդ ռեկորդը ձեռք Է բերվել 2011 թվականին. այն ժամանակ 3,5 հազար զբոսաշրջիկ Էր եկել Հնդկաստանից: Ընդ որում՝ սովորաբար նման խմբերը ներառում են 25-80-ական մարդ: «Չինացի զբոսաշրջիկների ներկայիս ուղեւորությունը հսկայական իրադարձություն Է Շվեյցարիայի զբոսաշրջության ինդուստրիայի համար: Սպասվում Է, որ Չինեաստանից զբոսաշրջիկների խմբի ուղեւորությունը մինչեւ 14 մլն ֆրանկ (13,85 մլն դոլար) լրացուցիչ եկամուտ կբերի»,-գրում Է Swissinfo-ն: Պորտալի տվյալներով՝ 2000-ից մինչեւ 2018 թվականը Շվեյցարիայում չինացի զբոսաշրջիկների գիշերակացերի թվաքանակը 234,5 հազարից աճել Է մինչեւ 1,73 միլիոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին