Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ն այսօր կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը

17 Մայիս, 2019 11:20
ՀԱՊԿ-ն այսօր կքննարկի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը

Մայիսի 22-ին կայանալիք Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կորոշվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցը։ Այս մասին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է ԲԵԼՏԱ-ն։

Մայիսի 17-ին տեղի կունենա ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Կարվեն առաջարկություններ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ներկայացնելու համար։  

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը․ «Այսօր այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, բայց ֆորս-մաժորային իրավիճակ եղավ։ Կարծում եմ, մայիսի 22-ին կընդունվի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում։ Մենք մեկ թեկնածություն ենք ներկայացնելու համաձայնեցման»։

 

Լրահոս

Դիտել ավելին