Կարևոր իրադարձություններ

Աշոտյանը միակը չէ, որ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ. «Իրատես»

17 Մայիս, 2019 09:03
Աշոտյանը միակը չէ, որ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում արտախորհրդարանական ուժերը փնտրում են առավել ադեկվատ անձի, որի հետ գոնե կարող են քննարկել երկրի համար կարեւորագույն հարցեր, որտեղ իշխանություն-ընդդիմություն խաղալը երկրորդական է։

Եվ, մեր տեղեկություններով, կարծես գտել են մեկին, ով բաց է քննարկման համար եւ «հարայ-հրոցով» չի խոսում նրանց հետ։

Խոսքը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի մասին է, որին, ըստ նույն տեղեկությունների, փորձում են հասկացնել, որ անհնար է առաջ շարժվել աջուձախ բոլորին «փռելով ու ծեփելով», որ արտաքին լուրջ մարտահրավերներ ունեցող այս երկրում բացի անձնական շահից, կա երկիր պահելու խնդիր։

Ասում են, հեշտ չի ստացվում նրան եւս դուրս բերել անընդհատ նախկինների հետ համեմատվելու գծից, բայց կարծես հնարավոր է բան հասկացնել։

Ի դեպ, օրերս նաեւ Արմեն Աշոտյանն էր հանդիպել Արարատ Միրզոյանի հետ, սակայն նա միակը չէ արտախորհրդարանական ուժերից, որի հետ Միրզոյանը քննարկում է քաղաքական հարցեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին