Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Ծեծկռտուք Կոտայքի մարզում՝ մարզպետի եղբոր մասնակցությամբ

16 Մայիս, 2019 21:33
Ծեծկռտուք Կոտայքի մարզում՝ մարզպետի եղբոր մասնակցությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Պետրոսյանի, և Կոտայքի մարզի Գեղամեջ գյուղի բնակիչ, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանի միջև: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գրիշա Լալազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Ռ. Պետրոսյանը մի քանի հարվածներ է հասցրել Գ. Հովհանիսյանին, ով էլ ստացել է մարմնական վնասվածքներ: Ըստ տեղեկությունների՝ հիմնականում՝ սալջարդ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանն աշխատում է «Իրավունքի սահման» ՍՊԸ-ում՝ որպես տնօերն, իսկ Ռ. Պետրոսյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն է:

առավել մանրամսն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին