Կարևոր իրադարձություններ

Հազվադեպ, բայց մահացու հիվանդություն՝ Ժառանգական անգիոայտուց

16 Մայիս, 2019 14:20
Հազվադեպ, բայց մահացու հիվանդություն՝ Ժառանգական անգիոայտուց

Այսօր Ժառանգական անգիոայտուց Հիվանդության միջազգային օրն է: «Շաբաթ» լրատվականի հարցերին պատասխանել է ԵՊԲՀ -ի Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ՝ Արմինե Հակոբյանը.

Ի՞նչ հիվանդություն է դա.

Ժառանգական անգիոայտուցը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը դրսևորվում է 10.000-50.000 բնակչից մեկի մոտ:

Որո՞նք են հիվանդության դրսևորումները

Ժառանգական անգիոայտուցի ժամանակ առաջանում են այտուցներ մարմնի տարբեր հատվածներում և որովայնային ցավեր:Այն կարող է լինել մահացու, եթե այտուցը տեղակայված է կոկորդի շրջանում:Կարևոր է նշել, որ այտուցները չունեն ալերգիկ բնույթ, կապված չեն ալերգիայի դրսևորման հետ, բացակայում է քորը:

Ինչքանո՞վ են հիվանդները տեղեկացված հիվանդության վերաբերյալ

Հիվանդության ախտորոշումը տարբեր երկրներում տևում են տարիներ, քանի որ շատ հաճախ այդ հիվանդությունը շփոթում են ալերգիկ կամ ստամոքս-աղիքային հիվանդությունների հետ, իսկ Հայաստանում՝ նաև պարբերական (Երևանյան)  հիվանդության հետ: Սովորաբար մինչ ճիշտ ախտորոշումը հիվանդը այցելում է մի շարք բժիշկների, կարող է ենթարկվել անհարկի վիրահատությունների:

Ժառանգական անգիոայտուցի օրվա նպատակն է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը հասարակության և բժշկական հանրության շրջանում:Դրա արդյունքում հնարավոր կլինի ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նման հիվանդների վաղ և ավելի ճշգրիտ ախտորոշումը և վարումը կդառնա հնարավոր, իսկ հիվանդները կկարողանան առողջ կյանք վարել:

Ի՞նչ խնդիրների հետ են առնչվում հիվանդները Հայաստանում

Ինչպես աշխարհի շատ տարբեր երկրներում,  Հայաստանում ևս կան մի շարք խնդիրներ, ինչի արդյունքում այս հիվանդների ախտորոշումը և բուժումը կատարվում է ոչ լիարժեք: Սակայն միջազգային գործընկերների հետ միասին մենք այսօր փորձում ենք գտնել ուղիներ՝ բարելավելու նման հիվանդների կյանքը: Հուսով եմ մոտ ապագայում կունենանք նման ժառանգական անայտուցով հիվանդների կենտրոնացված ախտորոշում և բուժում մեկ վայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին