Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Իշխանությանը զգոնացրել է «Լիդիանի»՝ միջազգային արբիտրաժ դիմելու հայտարարությունը. «Հրապարակ»

16 Մայիս, 2019 08:32
Իշխանությանը զգոնացրել է «Լիդիանի»՝ միջազգային արբիտրաժ դիմելու հայտարարությունը. «Հրապարակ»

«Լիդիան Արմենիան» հանքի շահագործման խոչընդոտները վերացնելու համար 2 պահանջ էր ներկայացրել դատարանին․ մեկը՝ պարտավորեցնել ոստիկանությանը՝ վերացնել ներխուժումն իր տարածք, որ կարողանան աշխատել, քանի որ ոստիկանությունը չէր արձագանքել իր դիմումներին։ Այս պահանջը դատարանը բավարարել է, և ոստիկանությունը, որն իրավունք ուներ բողոքարկել այս որոշումը, վերաքննիչ բողոք չի ներկայացրել, և որոշումն ուժի մեջ է մտել։

 Երկրորդ որոշումը վերաբերում է դատախազությանը, որը մերժել էր քրեական գործ հարուցել հանքի աշխատանքները խոչընդոտողների նկատմամբ։ «Լիդիանը» դիմել էր դատարան, խնդրելով պարտավորեցնել դատախազությանը՝ քրգործ հարուցել․ առաջին ատյանը մերժել էր պահանջը, իսկ վերաքննիչը բավարարել էր։ Թվում է, թե դատախազությունը պետք է բողոքարկեր այս որոշումը, բայց 15-օրյա ժամկետն անցել է, և չեն բողոքարկել։

Սա խոսում է այն մասին, որ իշխանությանը զգոնացրել է «Լիդիանի»՝ միջազգային արբիտրաժ դիմելու հայտարարությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին