Կարևոր իրադարձություններ

Իրանը պաշտոնապես դադարեցրել է միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների կատարումը

15 Մայիս, 2019 14:56
Իրանը պաշտոնապես դադարեցրել է միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների կատարումը

Իրանի իշխանությունները մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցրել են 2015թ. «միջնորդ վեցյակ»-ի (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ կնքած պատմական միջուկային համաձայնագրի շրջանակում իր ստանձնած պարտականությունները: 

Ինչպես նշում է ru.euronews.com կայքը, նման հայտարարությամբ է  հանդես եկել Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցիչը:

Հայտնի է, որ որոշումը կայացրել է Իրանի անվտանգության բարձրագույն խորհուրդը: Չի բացառվում, որ Իրանն այժմ կարող է վերականգնել ուրանի հարստացման աշխատանքներն ու վերսկսել երկրի միջուկային ծրագիրը, եթե «միջնորդ վեցյակ»-ի անդամները 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. մայիսին դուրս է եկել համաձայնագրից՝ հայտարարելով, որ այն չի բխում ԱՄՆ-ի շահերից և Իրանին միջուկային ու հրթիռային ծրագրերը զարգացնելու համար բազմաթիվ սողանցքներ է տրամադրում:

 

Լրահոս

Դիտել ավելին