Կարևոր իրադարձություններ

«Մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները հավանաբար կսկսվեն 2020 թվականի սկզբից»

15 Մայիս, 2019 12:10
«Մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները հավանաբար  կսկսվեն 2020 թվականի սկզբից»

Երեւանի քաղաքապետարանը դեռ աշխատում է  Մետրոպոլիտենի նոր կայրան կառուցելու եւ ճոպանուղի գործարկելու ուղղությամբ:

Երևանի  գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այսօր խոսել է նաև այս երկու ծրագրերի մասին:

«Հուսով ենք մինչեւ հունվար կավարտենք մետրոյի նոր կայարանի (Աջափնյակում) նախագծային աշխատանքները եւ մյուս տարվա սկզբից կսկվեն շինարարական աշխատանքները: Կսկսենք կամրջից, որի վրա կտեղավորվի կայարանը, եւ հետագայում ամբողջ ենթակառուցվածը, որը կապված է գծային քաղաքականության հետ՝ կապը կամրջից դեպի Բարեկամություն կայարան: Որ ասեմ հեշտ խնդիր է, շատ բարդ է: Ընդհանրապես մետրոպոլիտենը իր տեխնոլոգիայով բավականին բարդ համակարգ է եւ տարբեր ոլորտների մասնագետների ներգրավում է պետք ունենալ ու մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ, որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքկանությունը եւ բոլոր նրբությունները, որ կապված են այդ ծրագրի հետ»,- հայտնել է Մեսչյանը:

Ինչ վերաբերում է ճոպանուղուն, այն պետք է միացնի Նոր Նորքի 2-րդ զանգվածը եւ Կենտրոնը՝ Աբովյանի պուրակի շրջակայքում: Նախատեսվում է, որ հետագայում այն կհասնի նաեւ Հաղթանակի զբոսայգի:

«Ճոպանուղու նպատակն է՝  ապահովել Նոր Նորքի եւ քաղաքի կենտրոնի կապը: Նաև՝ գոնե մի փոքր թեթեւացնել տրանսպորտային հոգսը, որը գրեթե բերում է տրանսպորտային կոլապսի»:

Երկու ծրագրերն էլ պահանջում են խոշոր ներդրումներ եւ չեն իրականացվելու պետական կամ համայնքային բյուջեների միջոցով: Արթուր Մեսչյանը հայտնեց, որ  կան կառուցապատողներ, որոնք հետաքրքրված են: Նա հույս հայտնեց, որ նրանց անունները հրապարակելու հնարավորություն կուեննա արդեն հաջորդ ասուլիսի ժամանակ:   

 

 

Լրահոս

Դիտել ավելին