Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում Փաշինյանի աշխատելաոճը. Gallup International

15 Մայիս, 2019 10:02
ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում Փաշինյանի աշխատելաոճը. Gallup International

ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը պաշտոնավարման առաջին տարում: Այդ են վկայում Gallup International միջազգային ասոցիացիայի հարցման արդյունքները:

«Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի աշխատելու ոճը լիովին դրական է գնահատել հարցման մասնակիցների 29,9%, ավելի շուտ դրական՝ 54,3%-ը: Հետևաբար, ընդհանուր առմամբ, դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 84,2%-ը»,-ասել է լրագրողներին ՀՀ-ում Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Փորձագետը նշել է նաև, որ բնակչության վերաբերմունքը Փաշինյանի գործունեությանը 2018-ի համամետ «մի փոքր սառել է»:

«Ընդամենը 6 ամսում վարչապետի աշխատանքը դրական գնահատող մարդկանց քանակը նվազել է 10%-ով: Դա կապված է էյֆորիայի նվազման և իրականությանն առավել ռացիոնալ մոտեցման հետ»,-ասել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին