Կարևոր իրադարձություններ

ԿԳՆ աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին. խոսնակ

14 Մայիս, 2019 10:44
ԿԳՆ աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին. խոսնակ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռեւս այս տարվա սկզբին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Իրավունք» թերթում տեղ գտած «ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ» հրապարակման վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռեւս այս տարվա սկզբին։ Ավելին՝ այս պահին նախարարության աշխատակազմի ղեկավարը գտնվում է արձակուրդում»:

Ավելի վաղ «Իրավունք» թերթը գրել էր. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ: Պատճառն այն է, որ նախարարությունը շատ շուտով վերածվելու է, այսպես ասած, գերնախարարության՝ ընդգրկելով եւս մի քանի ոլորտ, ուստի՝ դեռ հայտնի չէ՝ ով կմնա, ով՝ կլքի աշխատանքը:

Հետեւաբար, բոլորից պահանջել են՝ հանգիստ նստել տեղները, մինչեւ հասկանան, ի վերջո, ինչպես են դուրս գալու իրենց իսկ ձեռքով «եփած ճաշից»

ԿԳՆ աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին. խոսնակ
 
 

Լրահոս

Դիտել ավելին