Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    530
    538

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Կարապետյանը չի բացառում Բրյուսելում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը

13 Մայիս, 2019 19:47
Վլադիմիր Կարապետյանը չի բացառում Բրյուսելում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում հանդիպման նախնական պայմանավորվածություն չկա, սակայն չի բացառվում, որ կարող է կայանալ ոչ ֆորմալ հանդիպում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Լյուքսեմբուրգում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

 

«Նախնական պայմանավորվածություն չկա: Բավականին կարևոր միջոցառում է լինելու՝ ի նշան  գործընկերության այս 10 տարվա հռչակմանը, որին ներկա են լինելու նախաձեռնողները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարները: Ենթադրում եմ, որ Ադրբեջանի ղեկավարը նույնպես անտեղ է լինելու, հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն  այս պահի դրությամբ չկա»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք հնարավոր է լինի ոչ ֆորմալ հանդիպում, Կարապետյանը պատասխանեց, որ չի բացառում այդ հնարավորությունը:  «Լինում են ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դժվարանում եմ ասել՝ արդյոք այդ հնարավորությունը կլինի, թե ոչ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախատեսվում է, որ ղեկավարները հանդես կգան ելույթներով: Վստահ եմ, որ շփում կլինի, բայց թե ինչ կարգի, այս պահին դժվար է ասել»,-նշեց նա:

 

Կարապետյանը նշեց՝ ինքը միշտ կողմ է երկխոսության՝ տարբեր մակարդակներում: Նա հիշեց, որ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի վերջին երկու հանդիպումից, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, որը բավականին նշանակալի զարգացում է: «Եվ վաղուց մենք չունեինք նման հեռանկար պարունակող մոտեցում՝ երկու երկրների կողմից հրապարակային արտահայտված»,-ասաց Կարապետյանն ու նշեց՝  շատ շուտով հանրությունը կիմանա՝ արդյոք հանդիպում եղել է, թե ոչ, բայց այս պահին որևէ պայմանավորվածություն չկա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին