Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    530
    538

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Ինչո՞ւ այդքան հետաձգվեց ՌԴ նախագահի այցը Հայաստան. «168 ժամ»

11 Մայիս, 2019 08:09
Ինչո՞ւ այդքան հետաձգվեց ՌԴ նախագահի այցը Հայաստան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո: Ռուսաստանը համակերպվել է եւ դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին եւ ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին:

Ըստ նրա, բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված խնդիրը, որը մեծ աղմուկի վերածվեց, չէր կարող անուշադրության մատնվել Մոսկվայի կողմից, դա անցանկալի զարգացում էր, ԵՏՄ-ում բարձրացվող որոշ թեմաներ թույլ են տալիս ենթադրել, որ ՀՀ նոր իշխանություններն ունեն նոր մոտեցումներ եւ նոր ակնկալիքներ հայ-ռուսական հարաբերություններից եւ ինտեգրացիոն կառույցներից, դա հասկանալը եւ նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում: «Կարծում եմ՝ այդ հարմարվելու փուլը դեռ չի ավարտվել: Սակայն նկատելի է նաեւ երեւանյան հռետորաբանության փոփոխություն, որը, կարծում եմ, քայլերի համադրմամբ համապատասխանաբար ար-ձագանք կգտնի նաեւ Մոսկվայում».- ասել է նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին