Կարևոր իրադարձություններ

2018-ին հակամարտությունների պատճառով ավելի քան 10 մլն մարդ ստիպված լքել է իր տունը

10 Մայիս, 2019 19:52
2018-ին հակամարտությունների պատճառով ավելի քան 10 մլն մարդ ստիպված լքել է իր տունը

2018 թվականին հակամարտությունների պատճառով ավելի քան 10 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունը բռնության հետեւանքով։ Այս ցուցանիշը հասել է ռեկորդային մակարդակի     համաձայն Ներքին տեղաշարժման մոնիթորինգի կենտրոնի (IDMC) եւ Փախստականների գործերով Նորվեգական խորհրդի (NRC) նոր տվյալների։

Մարդկանց ընդհանուր թիվը, ովքեր այսօր բռնության հետեւանքով ապրում են ներքին տեղաշարժման պայմաններում, հասել է 41,3 մլն-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ «Դա իսկապես ցնցող թիվ է»,- ասել է NRC-ի ղեկավար Յան Էգելանը։

Հաշվետվությունում ասվում է, որ 2018 թվականին ընդհանուր առմամբ 28 մլն մարդ դուրս է եկել իր տնից տարերային աղետների եւ հակամարտությունների պատճառով։

Անցած տարի 10,8 մլն մարդ դարձել է ներքին տեղահանված (ՆՏՀ)՝ փրկվելով հակամարտություններից Կոնգոյում եւ Սիրիայում, Եթովպիայում, Կամերունում եւ Նիգերիայում։

 

Լրահոս

Դիտել ավելին