Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Ճապոնիայում Մոր օրվա առթիվ ձնեարջեր են նվիրել պանդաներին

10 Մայիս, 2019 18:46
Ճապոնիայում Մոր օրվա առթիվ ձնեարջեր են նվիրել պանդաներին

Ճապոնիայի արեւմուտքի Վակայամայի պրեֆեկտուրայի Adventure World կենդանաբանական այգում Մոր օրվա առիվ, որը նշվում Է մայիսի 12-ին, բամբուկե արջեր եւ խնձորներից վարդակակաչներ են նվիրել վիթխարի Էգ պանդային ու նրա ձագին: Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, մոտալուտ տոնի առթիվ կենդանաբանական այգու աշխատակիցները պատրաստել են մեծ եւ փոքր պանդաների ձնե քանդակներ՝ մոր եւ նրա դստեր յուրօրինակ պատճեններ: Ձնե պանդաների կողքին նրանք տեղավորել են մի քանի վարդակակաչ՝ պատրաստված խնձորից եւ գազարից:

 

Հեռուստաալիքը նշում Է, որ նվերը շատ Է դուր եկել փոքրիկ Սայհինին, որը ծնվել Է այնցյալ տարվա օգոստոսին: Մեծ պանդան Չինաստանի ոչ պաշտոնական խորհրդանիշն Է: Աշխարհում կա ընդամենը 1,6 հազար պանդա, գլխավորապես Սիչուանի նահանգում: Չինաստանի սահմաններից դուրս անազատության մեջ այսօր ապրում Է շուրջ 30 պանդա՝ Ավստրիայում, Ավստրալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում եւ Ճապոնիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին