Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիացի ճանապարհորդը տրակտորով Թուրքիա է հասել

10 Մայիս, 2019 18:24
Ֆրանսիացի ճանապարհորդը տրակտորով Թուրքիա է հասել

Ֆրանսիացի ճանապարհորդ Մարե Ժարդանը տրակտորով ճանապարհորդության է մեկնել: Տղամարդը Ֆրանսիայից տրակտորով Հնդկաստան է գնացել, իսկ այժմ էլ Թուրքիա հասել, գրում է Daily Sabah-ը: 

 

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Մալքարի քաղաքի բնակիչներն ուրախությամբ են դիմավորել 53-ամյա զբոսաշրջիկին: Նրանք լուսանկարվում են նրա հետ, հարցեր տալիս տրակտորով ուղևորության մասին, իրենց օգնությունն առաջարկում: Ժարդանն ասել է, որ հաճելի զբոսանք է ակնկալում:

Ճանապարհորդն ասել է, որ սա իր կյանքն է, և այն իրեն դուր է գալիս, իսկ տրակտորով ճանապարհորդելու մասին նա վաղուց էր երազել: 

 

Ֆրանսիացին տեղաշարժվում է Massey Ferguson ընկերության տրակտորով, դրան թրեյլեր է ամրացված, որում էլ գտնվում է այն ամենը, ինչ նրան պետք է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին