Կարևոր իրադարձություններ

Պարզվել է Արարատում 2 անչափահաս տղաների դանակահարության վայրն ու շարժառիթը. ՔԿ

10 Մայիս, 2019 17:25
Պարզվել է Արարատում 2 անչափահաս տղաների դանակահարության վայրն ու շարժառիթը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անչափահասների դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով` 2019 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչը` ծնված 2001թ., իրեն անձնական վիրավորանք հասցնելու պատճառով վիճաբանել է երկու անչափահաս համագյուղացիների հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել վերջիններիս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը: 2001 թվականին ծնված երիտասարդը ձերբակալվել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են առգրավումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին