Կարևոր իրադարձություններ

Ջուլֆալակյանների մասնակցությամբ միջադեպի փաստով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

07 Մայիս, 2019 22:20
Ջուլֆալակյանների մասնակցությամբ միջադեպի փաստով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ քաղաքացու հաղարդման փաստով նախապատրաստված նյութերը։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
     Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ մայիսի 5–ին ժամը 17։40 հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Աբովյան–Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող շենքի մոտից ծեծված վիճակում բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված շենքի մոտ իրեն ծեծի են ենթարկել։

Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի դեմ հաղորդում ներկայացրած Սերգեյ Մխիթարյանը Երևանի Աբովյան 23 հասցեում գործող «Ավենյու Դե Փարիզ» ՍՊԸ– ի համասեփականատերն է։

Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանը հերքել էր տեղեկությունը: Նա նշել էր, որ Սերգեյ Մխիթարյանը իրենց հետ համատեղ սրճարանի համասեփականատեր է, ում հետ հանդիպել են գործնական հարցերի քննարկման համար, սակայն հանդիպումն անցել է «սովորականից մի փոքր լարված մթնոլորտում»։

 

Լրահոս

Դիտել ավելին