Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին երկու օրով արձակուրդ կվերցնի

07 Մայիս, 2019 20:16
Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին երկու օրով արձակուրդ կվերցնի

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդ կվերցնի:  Այս մասին վարչապետը հայտարարեց մայիսի 7-ին Հանրային ռադիո անակնկալ այցելության ժամանակ՝ «Ռադիոլուր» լրատվական արտահերթ թողարկման ուղիղ եթերում: «Մտադիր եմ հունիսի առաջին օրերին Հայաստանի Հանրապետությունում երկու օրով աշխատանքից կտրվել: Անցած տարվա մարտի 31-ից մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային միջավայրից կտրվել, միակ բացառությունը, թերևս, եղել են ամանորյա արձակուրդները, բայց դրանք էլ ունեն իրենց բարդությունները»,-ասաց նա:

Անդրադառնալով մայիսի 8-ի իր ասուլիսին ՀՀ վարչապետը նշեց, որ ասուլիսը  սկսելու է  Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ հրապարակելով, ինչը միտված է ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում: «Դրանից հետո լրագրողները կորոշեն ինչի մասին կխոսեմ»,-հավելեց վարչապետը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին