Կարևոր իրադարձություններ

Հայտնի է, թե ինչը կարող էր «Շերեմետևոյում» ինքնաթիռի կրակի թեժացման պատճառ դառնալ

07 Մայիս, 2019 18:50
Հայտնի է, թե ինչը կարող էր «Շերեմետևոյում» ինքնաթիռի կրակի թեժացման պատճառ դառնալ

Քննիչները հայտնել են «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարած SSJ 100 ինքնաթիռի անձնակազմի թերացումները, ինչը կարող էր անուղղակի ազդեցություն ունենալ ինքնաթիռում բռնկված կրակի տարածման վրա: Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ իր աղբյուրներին:

Հաղորդվում է, որ եզրահանգումները կատարվել են ինքնաթիռի օդաչուներ Դենիս Եվդոկիմովին և Մաքսիմ Կուզնեցովին հարցաքննելուց հետո: Մասնավորապես նրանք ասել են, որ վայրէջքից վայրկյաններ անց իրենք բացել են ինքնաթիռի կողային լուսամուտը, ինչն էլ կարող էր օդի հավելյալ հոսք ապահովել դեպի ինքնաթիռի սրահ ու նպաստել կրակի թեժացմանը:

Մեկ այլ վարկածով՝ կրակի թեժացման պատճառ կարող էր լինել այն, որ վայէջքից հետո օդաչուները չեն հանգցրել ինքնաթիռի շարժիչը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսը պատմել է, որ շարժիչներն աշխատել են այնքան ժամանակ, քանի դեռ դրանում բռնկված կրակը չի հանգցվել հրշեջների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին