Կարևոր իրադարձություններ

Արաբկիր համայնքի ղեկավարի դեմ բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

07 Մայիս, 2019 09:23
Արաբկիր համայնքի ղեկավարի դեմ բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

«Վաղը տեղի է ունենալու Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է աղմկահարույց նախագիծը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների, մասնավորապես` քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ:

Միևնույն ժամանակ օպտիմալացումներ են լինելու մի քանի թաղապետարանների աշխատակազմերում, այդ թվում` Արաբկիր և Ավան վարչական շրջաններում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սա առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը հատկապես Արաբկիրում: Ավելին` հիմա թաղապետ Արամ Դանիելյանի դեմ ստորագրահավաք է նախապատրաստվում, քանի որ թաղապետը ցանկանում է ազատվել մի շարք կադրերից, հիմնականում՝ բաժնի պետերից:

Թաղապետարանի աշխատակիցները ներքին որոշում են կայացրել՝ եթե որևէ մեկին ազատեն աշխատանքից, անկախ ազատման հիմքերից, իրենք գործադուլ կանեն: Ասել է թե` Արաբկիրի թաղապետի որոշումների հետևանքով բունտ է հասունանում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին