Կարևոր իրադարձություններ

«Զինվորի մազը ծռվեց, պետք է կրկնակի պատասխան տանք, պատերազմ վարենք մեր տարածքից դուրս»

06 Մայիս, 2019 16:05
«Զինվորի մազը ծռվեց, պետք է կրկնակի պատասխան տանք, պատերազմ վարենք մեր տարածքից դուրս»

Այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  գեներալ-մայոր, «Արծիվ» մահապարտների զորախմբի համակարգող հրամանատար Աստվածատուր Պետրոսյանն անդրադառնալով սահմանին հակառակորդի ակտիվացմանը ՝ նշել է, որ քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, հրադադարի ռեժիմը խախտվելու է, որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատի:

«Միչև 5-6 երկիր չստորագրեն խաղաղության պայմանագիր՝ այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը, միշտ հղի կլինի վտանգով, զենքերը պարպելու, «կիսատղայություն» անելու միտումով:  Սահմանին կատարվածին պետք է նաև այլ տեսանկյունից դիտել. «Եթե ուշադիր լինեք՝ սահմանին կրակոցները գրեթե կրկնապատկվեցին Մեդվեդևի գալու օրերին: Դա ոչ թե Ալիևն էր ուզում, այլ մեր ավելի մեծ հակառակորդը՝ Թուրքիան, որն առանց Ալիեւի էլ կարող է այդ զինուժը մեր դեմ ուղարկել»:

Աստվածատուր Պետրոսյանը  կարծում է, որ մենք ագրեսիվ ուժերով ենք շրջապատված:

«Մեր ստրատեգիան ուղղված պետք լինի ընդհանուր հակառակորդին տապալելուն և մեր տարածքից դուրս պատերազմ մղելուն, բայց երբ հոխորտում ենք, պետք է չափ ու սահման պահպանել, հասկանալ՝ եթե ինչ-որ բան ուզում ենք, կարո՞ղ ենք նվաճել, վերանվաճել, վերաիմաստավորել: Այդ ամենը մեր մեջ պետք է հորդի մի բերանով: Այ, Շուշիում մի լեզվով խոսեցինք: Այնտեղ չկար, որ ճակատամարտը պիտի գլխավոր շտաբի պետը ղեկավարի, պաշտպանության նախարարը կամ այլք: Մենք բոլորս պետք է զորավիգ լինենք, որ, եթե մեր զինվորին մազին կպնեն, պետք է կրկնակի պատասխան տանք, այդ պատճառով էլ կիրառում ենք ճշգրիտ զենքեր»,-հայտնել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին