Կարևոր իրադարձություններ

«Այս քրեական գործով տեղի է ունենում և տեղի է ունենալու ընտրովի արդարադատություն»

06 Մայիս, 2019 15:30
«Այս քրեական գործով տեղի է ունենում և տեղի է ունենալու ընտրովի արդարադատություն»

Այսօր  Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Վարչապետը հայտարարել է, որ չի միջամտելու դատական համակարգին, չի միջամտելու քննչական գործողություններին, բայց դա քիչ է: Քիչ է այնքանով, որ կա այդ միջամտողը: Եվ այդ միջամտողը պետական լիազոր մարմիններն են: Մինչև այս հեղափոխությունը դատավորների տեսակ կար, որ աշխատում էր՝ սպասելով` ինչ ցուցում կստանա գործադիրից: Այժմ նույնաբովանդակ այդ նույն դատավորներն աշխատում են»,- նշել է Բաղդասարյանը:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը  վստահ է, որ այս քրեական գործով տեղի է ունենում և տեղի է ունենալու ընտրովի արդարադատություն: Պաշտպանող կողմը դրանում համոզվել է մայիսի 2-ի նիստից հետո:

Փաստաբանը նշել է , որ Մանվել Գրիգորյանն այս պահին հիվանդանոցային պայմաններում է, օրական ստանում է 120 միավոր ինսուլին:

 

Լրահոս

Դիտել ավելին