Կարևոր իրադարձություններ

Վրաստանի արևելքում հորդառատ անձրևների պատճառով մի քանի գյուղ ջրի տակ է անցել

05 Մայիս, 2019 18:41
Վրաստանի արևելքում հորդառատ անձրևների պատճառով մի քանի գյուղ ջրի տակ է անցել

Մայիսի 4-ին լույս 5-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Վրաստանի արևելքում մի քանի գյուղ ջրի տակ է անցել, հաղորդում է apsny.ge -ն՝ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը հղումով:

«Հորդառատ անձրևի հետևանքով 3 գետ դուրս է եկել հունից և հեղեղել գյուղերի բնակելի տների նկուղներն ու մուտքերը, վնասել զբոսայգիները, խաղողի այգիները և շինությունների առաջին հարկերը», -ասվում է Վրաստանի արտակարգ ծառայությունների մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են ինտենսիվ ռեժիմով: Տուժածներ չկան, ներկայումս իրավիճակը կայունացվում է:

Տարերքից տուժած գյուղերը հոսանքազրկվել են: Այժմ հոսանքամատակարարումը փուլային կերպով վերականգնվում է: Հաղորդվում է նաև, որ հասցված վնասը հաշվելու նպատակով հատուկ հանձնաժողով կստեղծվի:

 

Լրահոս

Դիտել ավելին