Կարևոր իրադարձություններ

Մեղրիի ոստիկանները զինաթափել են քաղաքացու

04 Մայիս, 2019 15:31
Մեղրիի ոստիկանները զինաթափել են քաղաքացու

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, մայիսի 3-ին, ժամը 15.20-ին, ապօրինի զենք-ռազմամթերք կրելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 41-ամյա Միքայել Հ․-ին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի խզակոթով «ԱԿՄ» ինքնաձիգ՝ առանց պահունակի, իսկ զինվորական ուսապարկից՝ 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի մեկ պահունակ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին