Կարևոր իրադարձություններ

Իլոն Մասկը 507 մլն դոլար պարտք ունի բանկերին

03 Մայիս, 2019 23:23
Իլոն Մասկը 507 մլն դոլար պարտք ունի բանկերին

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը 507 մլն դոլար է պարտք Ուոլ Սթրիթի բանկերին, որոնք մասնակցում են էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության բաժնետոմսերի և պարտատոմսերի վաճառքին:

 Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնի է դարձել մայիսի 2-ին, երբ Tesla-ն որոշել է 2.3 մլրդ դոլար ներգրավել` նոր բաժնետոմսեր և պարտատոմսեր թողարկելով:

Միևնույն ժամանակ նշվում է, որ վարկի արժեքը 117 մլն-ով ավելի քիչ է, քան Մասկի անձնական վարկերը, որոնք բացահայտվել են 2017-ին:   

 Մասկը, որին պատկանում է Tesla-ի բաժնետոմսերի 20 տոկոսը, այժմ պարտք է երեք բանկի` Goldman Sachs Group ($213 մլն), Morgan Stanley ($209 մլն) և Bank of America Corp ($85 մլն): 2017-ին նրա պարտքը կազմում էր 624 մլն դոլար: Այդ վարկերը Մասկին տրամադրվում են ըստ Tesla-ում իր բաժնետոմսերի արժեքի, որը ներկա պահին կազմում է 8 մլրդ դոլար:
 

Լրահոս

Դիտել ավելին