Կարևոր իրադարձություններ

Հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

02 Մայիս, 2019 21:44
Հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Այսօր՝ խոշոր ավտովթար է տեղի ուենեցել Արագածոտնի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության JIN BEY մակնիշի և 48-ամյա Սաթենիկ Դադայանի վարած Nissan Note մակնիշի ավտոմեքենաները:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ շտապօգնության մեքենան Ապարանի հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակով հիվանդին տեղափոխելիս է եղել հիվանդանոց, և վթարի պատճառներից մեկը նաև խոր փոսերն են ճանապարհի ողջ երկայնքով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին