Կարևոր իրադարձություններ

Միսիսիպին փլուզել է ամբարտակը՝ հեղեղելով մի ամբողջ քաղաք ԱՄՆ-ում

02 Մայիս, 2019 14:57
Միսիսիպին փլուզել է ամբարտակը՝ հեղեղելով մի ամբողջ քաղաք ԱՄՆ-ում

Այովա նահանգի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Դավենպորտը, հեղեղվել է, չնայած ամբարտակն ամրացնելու իշխանությունների ջանքերին։ Ափերից դուրս եկած Միսիսիպի գետը փլուզել է այն, և ջուրը լցվել է քաղաք, տեղեկացնում է ABC News-ը՝ հղում կատարելով քաղաքապետին։

Տեղի իշխանությունները ամբարտակի ամրացման միջոցներ են ձեռնարկել ավազե պարկերով, բայց դրանք չեն դիմացել տարերքի գրոհին։

Քաղաքում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել. մարդկանց շտապ տարհանում են փրկարարները։ Հարցման ենթարկված փորձագետները պատմում են, որ հորդառատ անձրևներից և ձնհալից «փքված» գետը վտանգավոր կլինի գարնան ամբողջ սեզոնի ընթացքում, որն աչքի է ընկնում բարձր խոնավությամբ, տեղեկացնում է Life-ը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին