Կարևոր իրադարձություններ

Վթար Երեւանում. բախումից հետո Hyundai-ն տապալել է գազի խողովակը

01 Մայիս, 2019 10:57
Վթար Երեւանում. բախումից հետո Hyundai-ն տապալել է գազի խողովակը

Երեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 00։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Երեւանի բնակիչներ 50-ամյա Ավետիք Մ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FT 664 համարանիշի եւ 25-ամյա Շահեն Շ.-ի վարած Hyundai մակնիշի 15 TO 015 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ  վթարի հետեւանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Hyundai ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին եւ մոտ 100 մետր կանաչ գազոնի վրայով առաջ ընթանալով՝ բախվել է բազալտե քարերին եւ հայտնվել ոչ երթեւեկելի գոտում։

Բախման հետեւանքով վնասվել էր գազախողովակը եւ գազի արտահոսք էր սկսվել, որը դադարեցրել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Hyundai-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին