Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    532
    540

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Պաշտոնյաներն իրար հերթ չեն տալիս Արթուր Վանեցյանի հասցեին կտրուկ հայտարարություններ հնչեցնելու հարցում. «ժողովուրդ»

01 Մայիս, 2019 09:44
Պաշտոնյաներն իրար հերթ չեն տալիս Արթուր Վանեցյանի հասցեին կտրուկ հայտարարություններ հնչեցնելու հարցում. «ժողովուրդ»


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ իրար հերթ չեն տալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հասցեին կտրուկ հայտարարություններ հնչեցնելու հարցում: Երեկ` ասուլիսի ժամանակ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, ասել է. «Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, եւ, առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ` այս թեմայով ինքը չխոսի:

Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, ու որեւիցե խնդիր չի եղել, բայց կոչս շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվել, որովհետեւ դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»:  Նախօրեին էլ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով ՔԿՀ-ներում ԱԱԾ իրականացրած ստուգումների տեսագրությունների մասին, ասել էր. «Կարծում եմ՝ այդ ամենի գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Մտածե՛ք, խնդրեմ, արդյոք քրեակատարողական հիմնարկներում բան չի՞ փոխվել»։ Իսկ լրագրողների հարցին, թե ինքն այսպես կասկածի տակ չի դնում արդյոք ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում առկա փաստերը, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ իրականացվում է նախաքննություն, որը կպարզի՝ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ 

Նկատենք, որ նախկինում դժվար էր պատկերացնել, որ բարձրաստիճան պաշտոնյաները կհամարձակվեն «պատերազմ հայտարարել» ԱԱԾ-ին, էլ ուր մնաց` անձնապես քննադատություններ հնչեցնեին այն ժամանակվա ԱԱԾ տնօրենների հասցեին: Այնինչ այսօր միանգամայն այլ իրավիճակ է, ընդ որում` այդ իրավիճակն այնքան էլ ուրախալի չէ»:  Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին