Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսականն Էրդողանի՝ հայերի մասին արված հայտարարությունը «նողկալի» է անվանել

26 Ապրիլ, 2019 14:54
ԱՄՆ կոնգրեսականն Էրդողանի՝ հայերի մասին արված հայտարարությունը «նողկալի» է անվանել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Օսմանյան կայսրությունում հայերի մասին արված հայտարարությունը:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն արված ատելության այդ խոսքերը պատմական փաստերի՝ նողկանք հարուցող ժխտում են»,- գրել է կոնգրեսականը թվիթերյան իր էջում:

Փալոունը հավելել է, որ Թուրքիայի ավտորիտար վարչակարգի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հարցում աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ամբողջ հայ ժողովրդին:

Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ էր հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին, որում հերթական անգամ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերին համարել է «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»: Միջոցառումներից մեկի ժամանակ էլ նա ընդգծել է, որ շատերն այդ ժամանակահատվածում զոհվել են «հայկական հրոսակախմբերի ու զինված խմբավորումների» հրահրած անկարգությունների հետևանքով:

«Արևելյան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցների տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել նման պայմաններում»,- ասել էր նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին