Կարևոր իրադարձություններ

133 հազար դոլար հատկացվեց Լևոն Արոնյանի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար

25 Ապրիլ, 2019 14:10
133 հազար դոլար հատկացվեց Լևոն Արոնյանի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացրեց 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Լևոն Արոնյանի մասնակցությունը աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին պատշաճ մակարդակով ապահովելու համար:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակների չորրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը 2019 թ. պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին:

Լևոն Արոնյանի կողմից 2019 թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարին պատշաճ մասնակցության համար անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին 2019 թ. հատկացնել 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` պատշաճ մակարդակով այդ վարկանշային մրցաշարին պատրաստվելու և աշխարհի առաջնությանը մասնակցելու համար»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին