Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր․ Շարմազանովը՝ Փաշինյանին

25 Ապրիլ, 2019 11:01
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր

Փաշինյանի հարցազրույցը «Независимая газета»-ին խնդրահարույց և անհեթեթ պատասխաններ էր պարունակում:
Տպավորություն ստեղծվեց, թե գործ ունենք ոչ թե պետության առաջնորդի պաշտոնը ստանձնած մարդու, այլ ինքնանպատակ, « դուխով» գլխարկի ազդեցության տակ մնացած մարդու հարցազրույցի հետ:

• Հայ- ամերիկյան հարաբերություններ

Փաշինյանն ասում է՝ Հայաստանի ոչ մի կառավարություն չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես ինքը:
Նախ, սուպերմենի կերպարի տակ մնացած Նիկոլին ասեմ, որ վարչապետի գլխավոր գործառույթը ոչ թե ինքնանպատակ քննադատելն է, այն էլ՝ԱՄՆ-ին, այլ գործընկերային հարաբերություններ զարգացնել ի շահ երկու ժողովուրդների:

Եվ երկրորդ, եղբա՛յր, տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր,որը խորհուրդ տվեց մեզ հրաժարվել պատմական կաղապարներից:
Ինչու՞ էիր, ինչպես ժողովուրդն է ասում, բերանդ ջուր առած լռում:

• Հայ-ռուսական հարաբերություններ

Անդրադառնալով Քոչարյանի դեմ շինծու գործին, ասում է՝ Ռուսաստանում հաճախ են իրենց ընկեր համարել գործիչների, ովքեր ժողովրդականություն չեն վայելել:
Այստեղ են ասել՝ սեփական աչքի գերանի փոխարեն ի ցույց մի դիր դիմացինի աչքի չոփը: Կյանքում բացի դիմացիններին վարկաբեկելուց և ցեխ շպրտելուց այլ բան չարած մարդը իրեն իրավունք է վերապահում գնահատել Արցախի հերոսներին և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ճարտարապետներից մեկին:

• Ասում է՝ օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն: Այստեղ են ասել՝ չգիտեմ՝ լամ, թե խնդամ: 
Այդ ինչպե՞ս է ստացվում՝ քո հետ քայլողին ստորագրությամբ են բաց թողնում, իսկ նախկին նախագահին և ևս մեկ Արցախի հերոսի կալանավորում են: Ինչպե՞ս:

• Փաշինյանը կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը և խոսելով մարտի մեկի մասին՝ հայտարարում է, որ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը գնդակահարել է սեփական ժողովրդին:

Ու՞ր են փաստերը, ու՞ր են 10 զոհերի մեղավորները:
Փաշինյանը հերթական անգամ իր կարծիքը փորձում է ճշմարտության փոխարեն հրամցնել այս անգամ արդեն ռուսական լրատվամիջոցներին:

Ես էլ կասեմ՝ իրավունք չունի վարչապետ լինել նա, ով անմեղության կանխավարկած է խախտել, մարդկանց խաբել է, ատելություն քարոզել, օտարերկրյա գործակալների մասին իմացել և ոչինչ չի արել նրանց վնասազերծելու համար: Ինչպես նաև լռել, երբ ԱԺ-ից տրանսգենդերության քարոզ է հնչել:

Հ.Գ.
Ժողովրդականություն բառը շատ է սիրում Փաշինյանը: Իրեն փոխանցեք, որ մեկ տարի հետո իր ժողովրդականությունից փոքրատառ ժ տառն է մնալու:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին