Կարևոր իրադարձություններ

Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը

24 Ապրիլ, 2019 17:02
Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը

Երկարատև ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ին կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:

Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին:  

Տիգրան Ֆարմանյանը ծնվել է 1953թ. մայիսի 16-ին Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, 1970-1975թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976թ.՝ աշխատելով որպես «Երեկոյան Երևան» թերթի թղթակից:1995-2001թթ. եղել է «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:

 

Լրահոս

Դիտել ավելին