Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը հերքում է մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը

23 Ապրիլ, 2019 11:45
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունցը հերքում է մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը

«Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության մասին, ըստ որի՝ որ հատուկ իր համար գնվել է Տոյոտա Քեմրիի ավտոմեքենա:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հատուկ «ինձ համար գնված» նոր Տոյոտա Քեմրիի մասին.

- ծառայողական ավտոմեքենան արտադրվել է 2015թ.-ին,
- վազքը կազմում է մոտավորապես 125.000 կմ,
- մամուլում տարածված հոդվածի վերնագիրը և բովանդակությունն իրար չեն համապատասխանում: ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշում է, որ ինձ համար նոր ծառայողական մեքենա չեն գնել:

Թարմացում. քիչ առաջ աշխատակազմից ինձ տեղեկացրեցին, որ մեքենան ԱԺ-ն ձեռք է բերել հենց 2015թ.-ին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին