Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

«Նիկոլի Հայաստանում կրկեսի ու տեսարանների պակաս չկա». Էդուարդ Շարմազանով

23 Ապրիլ, 2019 10:41
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
«Նիկոլի Հայաստանում կրկեսի ու տեսարանների պակաս չկա». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին:

Հասարակությունը Էյֆորիայի տակ ցնծում էր, ինչպես ցնծում էր ֆրանսիական հասարակությունը Յակոբինյանների իշխանության հաստատելու կամ գերմանական հասարակությունը՝ նացիստական- հիտլերյան իշխանության հաստատման ժամանակ:
Կարճ ժամանակ անց թե՛ Ֆրանիայում և թե՛ Գերմանիայում ծափահարողները վերածվեցին ամենամոլի քննադատների:

Արդյո՞ք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից:

Ե՛վ մեկ տարի առաջ և՛ այսօր վստահորեն կասեմ՝ կորցրեց: Եվ խնդիրը, ամենևին, իմ՝ ՀՀԿ-ական լինելու մեջ չէ:

• Նիկոլի իշխանությունը բաժանեց հասարակությունը սևերի և սպիտակների:

• Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից:

• Արցախյան հերոսներին վարկաբեկեց:

• Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին, իմ կարծիքով, ապօրինաբար կալանավորեց:

• Արցախյան հարցում հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգից, իսկ փոխարենը՝ հրապարակ բերեց Դուշանբեի վերելակի անհասկանալի պայմանավորվածությունը:

• Քաղաքական ընդդիմախոսներին ԱԱԾ-ով սպառնաց և աջ ու ձախ ասֆալտին փռելու կոչեր արեց:

• Ազգային ժողովը անօրինական պաշարեց և դրանով խախտեց օրենսդիրի անկախության սկզբունքը:

• Սուտ խոստումների շարանով խաբեց ժողովրդին:

• Տնտեսական հեղափոխություն հայտարարեց, բայց, իրականում, տնտեսությունը ավելի գահավիժեց:

• Ներդրումները կտրուկ նվազեցին:

• Տեղի ունեցավ համատարած օպտիմալացում-կրճատում:

• Գործարաններ փակվեցին:

• Համատարած գնաճ տեղի ունեցավ:

• Նիկոլի իշխանությունը կոռուպցիայից զերծ չէ:

• Պարզ դարձավ, որ Նիկոլը կախարդական փայտիկ չունի:

Եվ ի վերջո, լռեց, երբ համասեռամոլության քարոզ իրականացվեց, և Ազգային ժողովի բարձր ամբիոնը դարձրեցին տրանսգենդերների քարոզի վայր:

Եվ վերջապես, հենց Փաշինյանը, հայտարարելով օտարեկրյա գործակալների առկայության մասին ու որևէ քայլ չկատարելով, ազդարարեց իր իշխանության քաղաքական անկարողության մասին:

Հ.Գ. Նիկոլի Հայաստանում կրկեսի ու տեսարանների պակաս չկա:

Հ.Հ.Գ. Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է:
Ահա և ձեր նոր Հայաստանը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին