Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Պորոշենկոն ընդունել է իր պարտությունն Ուկրաինայի նախագահական ընտրություններում

21 Ապրիլ, 2019 23:26
Պորոշենկոն ընդունել է իր պարտությունն Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը տարբեր հարցումների տվյալներով գրեթե եռակի քիչ ձայներ է ստացել, քան իր հակառակորդ Վլադիմիր Զելենսկին, ընդունել է քվեարկության արդյունքները, սակայն հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից:

«Արդեն հաջորդ ամիս կհեռանամ երկրի ղեկավարի պաշտոնից, այդպես որոշել են ուկրաինացիները: Ես ընդունում եմ այդ որոշումը: Սակայն հստակ պետք է ընդգծեմ, որ չեմ հեռանում քաղաքականությունից», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն:

Նա պատրաստակամություն է հայտնել մինչև երդմնակալության օրը Զելենսկուն օգնել ծանոթանալու պետական գործերի ընթացքին:  

Բացի այդ, նա կոչ է արել իր թիմին «երբեք չհանձնվել»: «Ընկերներ, դուք ամենալավն եք», - ընդգծել է գործիչը՝ դիմելով իր կողմնակիցներին և գործընկերներին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին