Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցող հայ դերակատարներին

19 Ապրիլ, 2019 20:29
Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցող հայ դերակատարներին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցող հայ դերակատարներին՝ նշելով, որ վերականգնման ծրագրի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը վկայում է երկու ժողովուրդների միջև եղած ամուր կապի և ֆրասնիական մշակույթի հանդեպ հայերի ունեցած սիրո մասին: Այս մասին նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարը ավերիչ հրդեհի զոհ դարձավ: Չնայած տաճարի կառույցը, ճակատը և երկու աշտարակները կանգուն մնացին, տաճարի նավի, երգչախմբի և տրանսպետի տանիքը, ինչպես նաև սրածայր աշտարակը տապալվեցին:

Ավերիչ հրդեհից հետո բազմաթիվ նախաձեռնություններ ստեղծվցին վերակառուցման համար նվիրատվություններ հավաքելու համար: Չորս գործընկերներ աշխատում են Ֆրանսիայի կառավարության հետ միասին, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան նպաստել պատմական և ճարտարապետական այս կոթողի վերածննդին:

Դրանք են՝

Ազգային հուշարձանների կենտրոնը
Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնադրամը
Ժառանգության հիմնադրամը
Ֆրանսիայի հիմնադրամը
Ինչպես խոստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը, տաճարը լիովին վերակառուցվելու է: Բայց այս վերակառուցումն արժեք ունի: Այդ առումով ողջունվում է յուրաքանչյուրի առատաձեռնությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին