Կարևոր իրադարձություններ

Ինքն իմ հետ հանդիպման չի կարա գա, թող գնա գործարան, իրեն էնտեղ սպասում են. Ծառուկյանը՝ Թունյանին Ամբողջական հոդվածը կարող

18 Ապրիլ, 2019 12:07
Ինքն իմ հետ հանդիպման չի կարա գա, թող գնա գործարան, իրեն էնտեղ սպասում են. Ծառուկյանը՝ Թունյանին   Ամբողջական հոդվածը կարող

«Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե թող էդ 1000 աշխատատեղն էլ փակվի, կյանքում ինչ-որ մեկին օգնած կա՞ն: Ես երեկ հանդիպել եմ իմ ժողովրդի հետ, որոնց աչքերում փայլ չկար: Մարդիկ վարկերի տակ են ու արդեն 4 օր ա փողոցում կանգնած են, էնտեղ են քնել»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների բողոքի ակցիային՝ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ րինքըն հանդիպել է աշխատակիցներիր հետ և նշել, որ առաջացած խնդիրն իր մեղքով չի եղել. «Այսօր իրենց ներկայացուցիչը կգա էստեղ, ամեն ինչ կանենք, որ նրանց օգնենք»: Հարցին՝ թե իրեն պատկանող հիմնարկներում իրականացվող ստուգներում արդյոք քաղաքական դրդապատճառներ տեսնում է, Ծառուկյանը նշեց.«Բոլորը պետք է ստուգվեն, օրենքի համար բոլորը հավասար են:

Ես ասել եմ՝ առաջինն ինձ ստուգեք, բայց ստուգելուն էլ ձև կա: Ստուգումները կավարտվեն, Ծառուկյանը բոլորին կկանչի և դոկումենտալ հարց-պատասխան կլինի: Ստուգում են՝ թող ստուգեն: Էն ժամանակ ստուգում էին առավոտից երեկո, հիմա էլ են դա անում:

Ասում՝ բողոք կա. գրում են այդ բողոքը, հետո գալիս ստուգման»: Ծառուկյանը նաև նշեց, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մոտ հավաքվել են և խորհրդակցել, թե ում շահերը պետք է պաշտպանեն։ Պատգամավորը նաև նկատեց, որ Թունյանը պարտավոր էր ցեմենտի գործարանների աշխատակիցների հետ քննարկումներ անել.«Կառավարությունն այսօր որոշում ա կայացնում, մենք էլ որոշման համաձայն ցեմենտ չենք արտադրում, կլինկեր ենք բերում: Եթե իրենց այդպես ավելի ձեռնտու է, մենք էլ դա ենք անում: Մենք հակառակ օրենքի ոչ մի բան չենք անում»:

Լրագրողի դիտարկմանը, թե Թունյանն իր հետ հանդիպման գնացել է, Ծառուկյանը բորբոքվեց.«Ինքն իմ հետ հանդիպման չի կարա գա, թող գնա գործարան, իրեն էնտեղ սպասում են: Թող գնար մասնագիտորեն ծանոթանար գործին, որ իմանար ցեմենտն ինչ ա, կլինկերն ինչ ա, որ խնդիրը կարգավորվեր»:

Ծառուկյանը բողոքեց նաև, որ ներդրումներ չեն արվում գյուղատնտեսության ոլորտում և անմշակ հողերն ավելի են շատանում.«Մինչև էսօր ոչ պարարտանյութ, ոչ սիլիտրա, ոչ վառելիք են բաժանել»:


 

Լրահոս

Դիտել ավելին